Հրազդանի կիրճում գտնվող «Փարվանա» ռեստորանում խոշոր հրդեհ է բռնկվել:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Հրազդանի կիրճում 10-15 հրշեջ մեքենաներ են հավաքվել, եւ հրշեջները փորձում են հանգցնել կրակը:

Հրդեհն այնքան ուժեղ է, որ թանձր ծուխը երեւում է քաղաքի տարբեր հատվածներից:

Դեպքի վայր է ժամանել Հայաստանի փրկարար ծառայության օպերատիվ խումբը: Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարում է փրկարար ուժերի վարչության պետ, գեներալ-մայոր Վաչիկ Նիկողոսյանը:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են նաեւ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության աշխատակիցները` վարչության պետ Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ:

Նշենք, որ «Փարվանա» ռեստորանը պատկանում է  Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի