ԱՄՆ-ը հրաժարվում է դեպի Մարս թռիչքների ինքնուրույն ծրագրերից եւ պատրաստ է իրականացնել իր ծրագրերը` այլ երկրների հետ համագործակցելով, հայտարարել է NASA-ի ղեկավար Չառլզ Բոլդենը:
«Մեզ հուսալի գործընկերներ են պետք այդ գործում: Մենք ծրագրում են դեպի Մարս թռիչքները, բայց դա բազմաստիճան եւ բազմամակարդակ երկարաժամկետ ծրագիր է: Մենք պետք է գիտակցենք իրականությունը, մենք բյուջետային մեծ խնդիրներ ունենք, եւ այսօր ցանկացած առաքելություն դեպի Մարս կարող է իրականացվել միջազգային համագործակցության շնորհիվ»,- ասել է Բոլդենը` ելույթ ունենալով Ջորջ Վաշինգտոնի համալսարանում:
Նրա խոսքով, ԱՄՆ-ը դեռ պատրաստ չէ պրակտիկ քայլերի, քանի որ տիեզերական ոլորտը պետք է արդիականացնի առկա տեխնոլոգիաներն ու ստեղծել նորերը:





























