Հայ խաղաղարարներն Աֆղանստանում շարունակում են իրենց կարեւոր մարդասիրական առաքելությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:

Հարցին, թե խաղաղարարների վրա չի՞ ազդել արդյոք այդ երկրի լարվածությունը, Դավիթ Կարապետյանը նկատել է, որ հայկական ստորաբաժանումները որեւէ խնդիր չունեն եւ աշխատում ու ապրում են բնական ռիթմով: «Հայ խաղաղարարները շարունակում են կարեւոր մասնակցությունը միջազգային առաքելությանը»,- ընդգծել է նա:

Հայաստանն Աֆղանստանում խաղաղարար առաքելությանը մասնակցում է 2010-ի հունվարից: Չորս տասնյակ խաղաղարարներից բաղկացած ստորաբաժանումը ծառայություն է տանում Աֆղանստանում Անվտանգության աջակցման միջազգային ուժերի կազմում, գերմանիայի ստորաբաժանման կազմում, եւ ապահովում են Քունդուզի օդանավակայանի պաշտպանությունը: