Երեւանում այսօր` ապրիլի 7-ին ժամը 19:25-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Շիրակի փողոցում:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միմյանց են բախվել «Օպել» մակնիշի վրացական HBH 195 համարանիշի եւ «Մերսեդես» մակնիշի 20 ՕՍ 152 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման արդյունքում, բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:

Սակայն մինչ Ճանապարհային ոստիկանության ժամանումը, 10 րոպեից ավելի ճանապարհի նշված հատվածում երթեւեկությունը կաթվածահար էր եղել: Ավտոմեքենաների տերերը, նրանց ընկերներն ու հարազատները փողոցի մեջտեղում պարզաբանում էին, թե ով է մեղավոր, ինչն էլ հենց խցանման պատճառ էր դարձել:

Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի