Մոսկովյան «Կլեոպատրա» ռեստորանում ապրիլի 7-ին ծավալված զանգվածային ծեծկռտուքի ժամանակ վիրավորվել է երկու մարդ: Ընդհանուր առմամբ` ոստիկանները ձերբակալել են 20 մարդու: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ մայրաքաղաքի իրավապահ մարմինների աղբյուրի վրա:

Նրա խոսքով, ծեծռտուքը տեղի է ունեցել  «Կլեոպատրա» ռեստորանում: «Ծեծկռտուքի հետեւանքով վիրավորվել է երկու մարդ, այդ թվում երկուսը` «Սայգա» տեսակի զենքից: Դեպքի վայր ժամանած ոստիկանները բերման են ենթարկել երկու մարդու»,- ասել է աղբյուրը:

Հրազենային վնասվածքներ ստացածները տեղափոխվել են հիվանդանոց: Ծեծկռտոցի պատճառների եւ դրա մասնակիցների մասին որեւէ տեղեկություն չի հաղորդվում:

Նախնական վարկածով` ծեծկռտուքը տեղի է ունեցել  ռեստորանի տիրոջ եւ այցելուների միջեւ:

Տեղացիների խոսքերով, այդ սրճարանում գերազանցապես լինում են հարավային հանրապետություններից եւ մերձավոր արտերկրից եկածները: