Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են ցունամիի նոր վտանգի մասին, երբ ապրիլի 7-ին երկրի գլխավոր Հոնսյու կղզու հյուսիս-արեւելքում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ: Երկրակեղեւի ցնցումը կազմել է 7,4 մագնիտուդ, հայտնում է «Կիոդո» գործակալությունը:
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, հղում անելով ճապոնական NHK հեռուստաընկերության վրա, ափամերձ շրջանների բնակիչներին խորհուրդ է տրվել բարձրադիր վայրեր:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է NEWS.am-ը, Ճապոնիայի հյուսիս-արեւելքում` Սենդայ քաղաքի մոտակայքում առաջին երկրաշարժից մեկ րոպե անց տեղի է ունեցել երկրորդը` 7,4 մագնիտուդ ուժգնությամբ: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»`հղում անելով ԱՄՆ Երկրաբանական ծառայության կայքին:
Ստորերկրյա ցնցումների կենտրոնը եղել է գտնվել է Սենդայ քաղաքից 66 կմ, իսկ մայրաքաղաք Տոկիոյից 330 կմ հեռավարության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է 25,6 կմ խորության վրա.
այսօր` ապրիլի 7-ին ,Ճապոնիայի ափերին նոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն զգացել են երկրի մի քանի պրեֆեկտուրաներում, ինչպես նաեւ մայրաքաղաք Տոկիոյում։ ԱՄՆ աշխարհագրական ծառայության սեյսմոլոգների հաղորդմամբ, երկրաշարժի մագնիտուդը կազմել է 4,9:
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հոնսյու կղզու արեւելյան ափերին, Միտո քաղաքից 34 կմ հեռու, Խաղաղ օվկիանոսում 48,5 կմ խորության տակ:
Երկրաշարժի հետեւանքով ավերածություններ չեն գրանցվել։ Ցունամիի վտանգի մասին ոչինչ չեն հաղորդում։
Հիշեցնենք, որ մարտի 11-ին ճապոնիայում 9 մագնիտուտով երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել է ավերիչ ցունամին։ Ճապոնիայում զոհվածների թիվն անցնում է 12,6 հազարից։





























