Լիբիայում այսօր` ապրիլի 7-ին չորս արտասահմանցի լրագրող է կորել` իսպանացի, հարավաֆրիկացի եւ երկու ամերիկացի: Այս մասին հայտնել է Իսպանիայի Ազգային հեռուստաընկերությունը:
Հեռուստաընկերության տվյալներով` ավտոմեքենան, որտեղ գտնվել են չորս լրագրողները, կանգնեցվել է Աջդաբիա քաղաքից Մարսա-էլ-Բրեգա քաղաք տանող մայրուղու վրա:
Լիբիացի զինվորները դուրս են հանել մեքենայից չորս լրագրողներին, այնուհետեւ`այրել մեքենան, իսկ լրագրողներին տարել են այնհայտ ուղղությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Միջադեպին ականատես է եղել New York Times-ի թղթակցի թիկնապահը, որը գտնվել է այդ մայրուղով անցնող մեկ այլ մեքենայում:
Կորածների մեջ է իսպանացի լուսանկարիչ Մանուել դե Սայհաս Բրավոն, ով արդեն գրեթե մեկ ամիս լուսաբանում է Լիբիայի իրադարձությունները: Ներկայումս Իսպանիայի ԱԳՆ-ը փորձում է պարզել լրագրողի գտնվելու վայրը:





























