Հայաստանում ապրիլի 7-8-ին արձանագրվել է կողոպուտի ընդամենը 1 դեպք:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը, գողության 18 դեպքից՝ 7-ը: Բացահայտվել է նաեւ խարդախության 6 եւ խուլիգանության 5 դեպք:
Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 4, կողոպուտի 1 եւ գողության 1 դեպք:
Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





























