Երեւանում կայացել է ռուս գիտնականների մասնակցությամբ կլոր սեղան` նվիրված Յուրի Գագարինի թռիչքի 50-ամյակին:

Ինչպես միջոցառման ընթացքում հայտարարել է Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Հայաստանը ներդրում է ունեցել տիեզերքի ուսումնասիրման գործում Գագարինի թռիչքի ժամանակներից:

Նա նշել է, թե Բյուրականի աստղաֆիզիկական լաբորատորիան 60-ականներին մասնակցել է երկու խոշոր նախագծերում, Արեւայաին համակարգի ուսումնասիրության «Վեգա», եւ «Միր» կայանի համար «Պրիրոդա» մուդոլի ստեղծման նախագծերին:

Կլոր սեղանին մասնակցել են նաեւ անվանի ռուս գիտնականներ: Գագարինի թռիչքին նվիրված հոբելյանական միջոցառումները կշարունակվեն մինչեւ ապրիլի 12-ը: