Համացանցում է հայտնվել տեսանյութ, թե ինչ է մի անձավորություն դինոզավրի հանդերձանքով քայլում փողոցով՝ անցորդներին «ստիպելով» դիմել փախուստի: Հոլովակի վրա ուշադրություն է դարձրել Daily Mail տաբլոիդը: 

Տեսանյութում նախ հայտնվում է արագ վազող տղամարդ: Երբ անցորդները շրջվում են տեսնելու համար, թե ինչ է պատահել, անկյունից հայտնվում է «դինոզավրը»:

Չնայած «դինոզավրի» տակից երեւացող սեւ տաբատով ոտքերին, անցորդները խուճապի մատնված փախչում են:

Կասկածելի կատակի հեղինակը լոնդոնցի փրանքեր Գոություբն է, որը հայտարարել է, թե ցանկացել է ստեղծել որեւիցե անվնաս փրանք, ինչին ի պատասխան մեկնաբանները զայրացել են՝ հակասական արձագանքներ կատարելով: Նրանցից ոմանց կատակը դուր է եկել, մյուսները հույս են հայտնել, որ փրանքի «զոհերը» շատ չեն տուժել: