Շվեյցարիայի հայոց թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանն այսօր` ապրիլի 8-ին մեկնել է Փարիզ, որտեղից ապրիլի 9-ին ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ կժամանի Ժնեւ:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Գերագույն հոգեւոր խորհրդի հանձնարարությամբ ապրիլի 10-ին, Ժնեւի Ս. Հակոբ առաջնորդանիստ եկեղեցում, Շվեյցարիայի հայոց թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահը Հովնան Սրբազանի կողմից կներկայացվի հայ համայնքին:





























