Արցախի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը նոր նշանակում է արել: Այս մասին  հայտնում են Արցախի Հանրապետության Ոստիկանությունից:

Արցախի ոստիկնաապետի հրամանով Արցախի Ոստիկանության ՃՈ պետ, ոստիկանության փոխգնդապետ Իգոր Օհանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ զբաղեցրել ոստիկանության պետի խորհրդականի պաշտոնը:

Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով ԱՀ Ոստիկանության  Մարտունու շրջանային  բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արայիկ  Գասպարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել Ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնին:

ԱՀ ոստիկանապետ Լեւոն Մնացականյանը նշել է, որ ոլորտում անելիքներ շատ կան:

«Նման բան երբեւիցե չի եղել, որ 9 ամսվա ընթացքում ունենանք նախորդ տարվա կրկնակի կորուստները: ՉԻ կարելի, դա անթույլատրելի է, մենք պետք է մեր մեղքի չափաբաժինն այստեղ զգանք, մենք պետք է վերահսկողություն  իրականացնենք ՃՈ կանոնների ապահովման կանոնների նկատմամբ»,-ասել է նա` ներկայացնելիս նորանշանակ ՃՈ պետին: