Թեհրանում մասնավոր օգտատերերի համար համացանցին հասանելիությունը մասնակիորեն վերականգնվել է, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մասնավորապես մոդեմի միջոցով համացանցին հասանելիությունը վերականգնվել է Mobinnet ընկերության օգտատերերի համար: Համացանցը հասանելի է նաեւ մի շարք օտարերկրյա դեսպանություններին, ինչպես նաեւ մայրաքաղաքի համալսարաններին:

Այս պահին բջջային ինտերնետը հասանելի չէ իրանական ընկերությունների օգտատերերին:

Իրանի իշխանությունները նոյեմբերի 16-ին երկրում համացանցն անջատել էին՝ հասանելիություն պահպանելով միայն որոշ առցանց ծառայությունների համար: Արգելափակման որոշումը ընդունվել էր բողոքի չդադարող ցույցերի ֆոնին, որոնք հարուցել էր բենզինի գնի եռակի բարձրացումը: