Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Հոսեյն Խանզադին Tasnim գործակալությանը տված հարցազրույցում պատմել է ավելի քան 5000 տոննա քաշ ունեցող նոր ավիակիր արտադրելու ծրագրերի մասին:

Նրա խոսքով՝ նոր ռազմանավ ստեղծելու նախագիծը ներառվել է օրակարգում «Նեգին» («թանկարժեք քար») անունով:

Ակնկալվում է, որ ավիակրի քաշը կկազմի 5000-7000 տոննա:

Նա հավելել է, որ նավը կօգտագործվի առանց սահմանափակումների երկարատեւ ռազմածովային առաքելությունների ընթացքում: