Իրանական «Բուշեր» ԱԷԿ-ի ռեակտորում սկսվել է միջուկային վառելիքի ներբեռնումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Ատոմստրոյէքսպորտ» ՓԲԸ-ին։
«2011 թվականի ապրիլի 8-ին սկսվել է միջուկային վառելիքի ներբեռնումը իրանական «Բուշեր» ատոմակայանի առաջին ռեակտոր»,- ասված է հաղորագրության մեջ:
Օրերս Իրանի խորհրդարանը ռուս մասնագետների կողմից զինված Բուշերի ատոմակայանի վիճակն ուսումնասիրող հատուկ հանձնաժողով է ստեղծել։
Նշենք, որ «Բուշեր» ԱԷԿ-ի շինարարությունն իրականացնում է ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» ՓԲԸ-ն։ Օբյեկտի շահագործման ժամկետները մի քանի անգամ փոփոխվել են՝ հիմնականում տեխնիկական պատճառներով։ Անցած տարվա օգոստոսին հայտարարվել էր, որ ռեակտորը 100 տոկոսով կգործարկվի այս տարվա գարնանը։ Սակայն այս փետրվարին գործընթացը հերթական անգամ հետաձգվել է։




























