81 տարեկան հասակում վախճանվել է Մոնրեալի (Կանադա) Art global հրատարակչության հիմնադիր Արա Քրմոյանը, գրում է կանադական La Presse-ն։ Երկու տարի քաղցկեղով հիվանդ Քրմոյանը  անցած տարվա աշնանից տառապում էր նաեւ երիկամային անբավարարությամբ։

«Նա երազկոտ էր, ավանգարդիստ»,- ասել է նրա կինը՝ Միրեյ Քրմոյանը, ով մինչ այժմ աշխատում է որպես Art global-ի խմբագիր։

Քրմոյանը ծնվել է Ստամբուլում, Ֆրանսիայում մի քանի տարի ապրելուց հետո 1968-ին հաստատվել է Մոնրեալում։ Սկզբում Հոգեբանության եւ մանկավարժության կենտրոնում աշխատել է որպես գովազդային մենեջեր, իսկ հետո՝ Կրթական եւ մշակութային կենտրոնում։

Արա Քրմոյանը 1984-1987 թվականներին աշխատել է նաեւ հրատարակիչների ասոցիացիայում, այնուհետեւ՝ 1994-1998 թվականներին՝ գրքերի հրատարակիչների ազգային ասոցիացիայում, ուր զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը։

Քրմոյանի հուղարկավորությունը Մոն-Ռուայալում տեղի կունենա շաբաթ առավոտյան։