2020 թվականի հունվարի առաջին տասնօրյակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է Թուրքիա այցելել: Այս մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հեռախոսազրույցներից մեկի ընթացքում Պուտինն ու Էրդողանը համաձայնել են, որ 2020-ի հունվարին պատրաստ կլինի «Թուրքական հոսքի» ցամաքային հատվածը: Ծրագրվում է Թուրքիա Պուտինի այցը»,- ասել է նա:

Նոյեմբերի 19-ին «Գազպրոմը» հայտնել է, որ ավարտվել են մեկնարկային կարգավորման աշխատանքները «Թուրքական հոսքի» շահագործումից առաջ, որը, համաձայն գրաֆիկի, պետք է կայանա մինչեւ տարեվերջ:

Այժմ գազով են լցված երկու գծերը, որոնք ձգվում են Անապայի ափամերձ շրջանից մինչեւ թուրքական Քըյըքեյ ծովափնյա ավան:

Յուրաքանչյուր գծով տարեկան 15,75 մլրդ խորանարդ մետր գազ կմատակարարվի: Առաջին մատակարարումները նախատեսված են տարեվերջին:

2018-ի մայիսին «Գազպրոմը» եւ Թուրքիայի Հանրապետության կառավարությունը «Թուրքական հոսք» գազամուղի ցամաքային տարանցիկ հատվածի վերաբերյալ արձանագրություն են ստորագրել: Արձանագրության զարգացման համար «Գազպրոմ»-ն ու թուրքական Botas-ը շինարարության հիմնական պայմանների ու պարամետրերի մասին համաձայնագիր են կնքել: Ցամաքային հատվածի շինարարությամբ կզաղվի համատեղ նախագծային TurkAkim Gaz Tasima A.S. ընկերությունը։

Որպես պոտենցիալ շուկաներ «Գազպրոմը» դիտարկում է Հունաստանը, Իտալիան, Բուլղարիան, Սերբիան եւ Հունգարիան:

Գազամուղի կառուցման ընդհանուր բյուջեն ռուսական ընկերությունը գնահատում է 7 մլրդ եվրո: Ծովային հատվածի կառուցմամբ զբաղվում է South Stream Transport B.V. ընկերությունը: