ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատվի է արժանացրել «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքրա Ալ Բաղդադիի սպանության գործողությանը մասնակցած զինվորական շանը։
Սպիտակ տան Վարդագույն այգում Թրամփը կնոջ՝ Մելանիի հետ հանդիսավոր կերպով պարգեւ է հանձնել Կոնան անունով շանը։ «Եւ այսպես, սա Կոնանն է։ Հնարավոր է՝ այսօր սա աշխարհի ամենահայտնի շունն է»,- նշել է ԱՄՆ նախագահը՝ ներկայացնելով շանը։ Նա հայտնել է, որ Կոնանին մեդալ եւ հուշատախտակ է շնորհել։
Կոնանը թեթեւ վնասվածքներ էր ստացել գործողությոն ժամանակ, սակայն արդեն կազդուրվել եւ վերադարձել է շարքեր։











