ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունն առաջարկել է Ռուսաստանում արգելել այնպիսի ծառայությունների օգտագործումը, ինչպիսիք են Skype-ը, Gmail-ը կամ Hotmail-ը։ Ուժայինների կարծիքով, դրանց անվերահսկելի օգտագործումը կարող է բերել Ռուսաստանի անվտանգության մասշտաբային վտանգի։

«Վերջին ժամանակներս այս խնդիրը Անվտանգության դաշնային ծառայությանն ավելի ու ավելի է անհանգստացնում։ Դրանք մասնավորապես Gmail, Hotmail եւ Skype սերվիսներն են»,- հայտնում է «ՌԻԱ Նովոստին։

Բուռն բանավեճերից հետո, ամեն դեպքում, որոշում է ընդունվել համապատասխան միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծել։