Մոսկվայի Յարոսլավսկի կայարանում Ինգուշեթիայի բնակիչը կրակ է բացել անցորդի վրա, այն բանից հետո, երբ վճռական մերժում է ստացել մի աղջկանից, ում հետ ցանկանում էր ծանոթանալ:
Հաղորդվում է, որ Վրաստանի քաղաքացին եւ Ինգուշեթիայի բնակիչը մոտեցել են աղջիկների, սակայն նրանցից մեկը պայուսակից հանել է գազի բալոնն ու լցրել հանդուգն երիտասարդների դեմքին:
Խելքի գալով կովկասցիները որոշել են զայրույթը թափել առաջին պատահածի գլխին եւ գազային ատրճանակով կրակ են բացել պատահական անցորդի վրա: Կրակողին ձերբակալել են, իսկ տուժածին տեղափոխել են հիվանդանոց:





























