Ուկրաինայում ձերբակալվել են Հայաստանի երկու քաղաքացիների, ովքեր բանկային կեղծ պլաստիկ VISA եւ Master Card քարտերով  ավելի քան 5500 դոլարի գնումներ են կատարել։

Ինչպես պարզվել է, 31-ամյա երկու տղամարդիկ Օդեսա եկել են մեկ ամիս առաջ եւ բնակարան են վարձակալել քաղաքի կենտրոնում, որտեղ էլ սեփական սարքավորումներով կեղծ քարտեր են պատրաստել։

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, որը 2-5 տարվա ազատազրկում է նախատեսում։

Չարագործները ձերբակալված են։