Իրանի ՌԾՈւ հրամանատար, դերծովակալ Հոսեյն Խանզադին ասել է, որ «Դենա» նորագույն ականակիրը, որը ստեղծել են Իրանի ռազմական փորձագետները, առաջիկա ամիսներին կհամալրի երկրի նավատորմը, տեղեկացնում է Tasnim-ը։

Նրա խոսքով՝ նոր ականակիրը կմիանա Իրանի նավատորմին 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 19-ն ընկած ժամանակաշրջանում։

ԻԻՀ ՌԾՈւ հրամանատարը նշել է, որ նոր ականակիրը բնութագրերով նման է «Ջամարան» եւ «Սահանդ» ռազմանավերին, բայց նոր հնարավորություններ ունի։

Բենդեր Աբասում լրագրողների հետ զրույցի ընթացքում դերծովակալը նշել է ռազմածովային նավատորմի վերջին ձեռքբերումների մասին։

«Օրակարգում բաց ջրերում ՌԾՈւ հնարավորությունների ընդլայնման հարցն է»,- ընդգծել է նա։

Ավելի վաղ Խանզադին ասել էր, որ ստեղծվելու է նոր ականակիր՝ 5000-7000 տոննա քաշով։