Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Երեւան է հրավիրել իր ռուս գործընկերոջը` Անդրեյ Ֆորսենկոյին:
ԿԳ նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Աշոտյանը հրավերը հանձնել է Ռուսաստանի ԿԳ փոխնախարար Մաքսիմ Դուլինովին, ում հետ հանդիպել է այսօր` ապրիլի 8-ին, Երեւանում:
Հանդիպման ժամանակ Աշոտյանն ընդգծել է կրթության ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության մակարդակը, որն ամրապնդվում է նաեւ միջպետական համաձայնագրերի հիման վրա տրվող կրթաթոշակներով:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում եւ Ռուսաստանում իրականացվող կրթական բարեփոխումներին, ինչպես նաեւ ընդհանուր կրթական եւ միջնակարգ մասնագիտական կրթությանը վերաբերող հարցեր:





























