Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին բարձր է գնահատել «թշնամու վտանգավոր դավադրությունը» տապալելու հարցում Իրանի ժողովրդի հաղթանակը: Նրա խոսքով՝ թշնամու նպատակն էր օգտվել գների բարձրացման դեմ բողոքի ակցիաներից՝ բռնության եւ վանդալիզմի գործողություններ իրականացնելու համար, հաղորդում է Press TV-ն:

Խամենեիի խոսքով՝ թշնամիները ծրագրում էին «խորը, ընդգրկուն եւ շատ վտանգավոր» դավադրություն եւ փորձում էին այն իրականացնել կործանիչ գործողությունների եւ սպանությունների օգնությամբ:

«Իրանի ժողովրդին հաջողվեց տապալել հակառակորդի գործողությունները»,- ասել է նա:

Գների բարձրացման մասին հայտարարությունից անմիջապես հետո Խամենեին զգուշացրել էր, որ այդ որոշման դեմ բողոքի ցույցերը կարող են օգտագործվել «թշնամական քարոզիչների» կողմից: