Հայաստանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենենատ Ալիկ Սարգսյանը քիչ առաջ հրաման է ստորագրել:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանապետի հրամանով ոստիկանության մայոր Արսեն Մարդոյանը ազատվել է ճանապարհային ոստիկանության 1-ին գումարտակի 3-րդ վաշտի հրամանատարի պաշտոնից եւ նշանակվել է ճանապարհային ոստիկանության 1-ին գումարտակի պետ (Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ):
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Երեւանի ՃՈ նախկին պետ Արսեն Արշակյանը ոստիկանապետի հրամանով մարտի 30-ին ազատվել էր զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ:





























