Երեք կին մեղադրել է ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլանդին սեռական ոտնձգությունների մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The Hill պարբերականին։
Սոնդլանդը կարեւոր վկաներից մեկն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հետաքննությունում։
Նիկոլ Վոգելը, Ջանա Սոլիսը եւ Նաթալի Սեփթը տեղեկացրել են, որ Սոնդլանդը համբուրել է իրենց կամ փորձել է դա անել առանց իրենց համաձայնության, իսկ նրանցից մեկը պնդում է, որ նա մերկացել է իր առջեւ։ Բացի այդ, երեքից էլ մերժում ստանալով՝ Սոնդլանդն իբր նրանց խոչընդոտել է պրոֆեսիոնալ իմաստով։ Այդ դեպքերը, ինչպես հավաստիացնում են մեղադրողները, տեղի են ունեցել մինչեւ Սոնդլանդի դեսպան նշանակվելը։
Ինքը՝ դիվանագետը, կտրականապես հերքում է մեղադրանքները, գրում է պարբերականը։





























