Գերմանիայի Բավարիա դաշնային հողից վերջին երկու շաբաթում արտաքսված Ադրբեջանի քաղաքացիների թիվը հասել է 300-ի, հաղորդում է Report-ը:
Ըստ տեղեկությունների՝ Բավարիայից Ադրբեջան երկու ավիաչվերթով ուղարկվել են քաղաքացիները, որոնց մերժել են ապաստան տրամադրելու հարցում, եւ որոնց նկատմամբ դատական որոշումներ են եղել՝ կապված Գերմանիայում անօրինական բնակության հետ:
Արտաքսված ադրբեջանցիների մեծ մասը 3-4 մարդուց բաղկացած ընտանիքներ են: Նրանց թվում կան մարդիկ, որոնք ինքնակամ ցանկացել են Ադրբեջան վերադառնալ: Նրանց օդանավակայան են ուղեկցել միգրացիայի միջազգային կազմակերպության աշխատակիցները:




























