Իրանի ընդդիմության առաջնորդներից Ալիռեզա Ջաֆարզադեն եւ նրա կողմից ստեղծված Ռազմավարական քաղաքականության հարցերով խորհուրդը զեկույց են հրապարակել, որում նշվում է Իրանում գաղտնի միջուկային կայանի առկայության մասին:

Ջաֆարզադեն հայտարարել է, որ կայանը նախատեսված է Իրանի միջուկային ծրագրի բաղադրիչների գաղտնի արտադրության համար, գրում է Gazeta.ru-ն:

«Այդ կայանը Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության գաղտնի մասնաճյուղերից մեկն է: Այն կարեւոր դեր ունի Իրանի միջուկային ծրագրի զարգացման համար:  Վերջին 4,5 տարվա ընթացքում այդ գործարանում հազարավոր դետալներ են արտադրվել ուրանային ցենտրիֆուգերի համար», –նշվում է զեկույցում:

«Սա վկայում է այն մասին, որ Իրանում կան այլ գաղտնի միջուկային գործարաններ, որոնք զբաղվում են հաջորդ սերնդի ցենտրիֆուգերի արտադրությամբ», –Fox News-ին ասել է ամրիկացի քաղաքագետ Ջոն Բոլտոնը: