Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում ընթանում է խորհրդաժողով «Հայաստանում սոցիալական գովազդի ինստիտուցիոնալ կայացման միջոցով հանրային քաղաքականությունների եւ սոցիալական երկխոսության բարելավում» թեմայով, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Խորհրդաժողովն ընթանում է տարբեր ՀԿ-ների, ինչպես նաեւ փորձագիտական հանրության ներկայացուցիչների եւ ղեկավարների մասնակցությամբ: