Այսօր գործող օրենսդրականկարգավորումներն այնպիսին են, որ պաշտոնյան երբ նշանակվում է, արդեն իսկ կանխակալ մտածողություն կա, որ նա կարող է լինել կոռուպցիոներ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, կառավարության նիստում հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Նրա խոսքով, դա այնպիսի սահմանափակումներ է դնում պաշտոնյայի վրա, որ ամեն քայլափոխի մի 10 անգամ պետք է իրավաբանին հարցնես՝ արդյոք էստեղ խախտում կա, թե ոչ: «Պետք է հարցնես նույնիսկ տրիվիալ որոշումներ կայացնելու, նույնիսկ փոքր գումարներ ծախսելու դեպքում, երբ դու համոզմունք ունես, որ այդպես պիտի լինի»,-ասաց նախարարը:
Ի պատասխան Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ այդտեղ չկա միասնական բանաձեւ. «Այդ կանխավարկածը, որ պաշտոնյան հնարավոր կոռուպցիոներ է, իր բացատրությունը հավանաբար ունի: Մենք պետք է ջանք գործադրենք, որ փոխվի այդ ընկալումը»:




























