ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ ընդլայնված կազմով նիստի ժամանակ կոչ է արել ուժեղացնել ՀԱՊԿ խաղաղապահ գործունեությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մեր կարծիքով՝ հատուկ ուշադրություն են պահանջում ՀԱՊԿ խաղաղապահ ներուժի ուժեղացման հետ կապված խնդիրները, խաղաղապահ ուժերի բարձր պատրաստվածության պահպանումը»,- ասել է նա:

Պուտինը կողմ է հանդես եկել նորմատիվ-իրավական եւ կազմակերպչական փաստաթղթերի մշակմանը, որոնք թույլ կտային ՀԱՊԿ ստորաբաժանումներին մասնակցելու ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ գործողություններին: