Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-3-ը կայցելի Ադրբեջանի մայրաքաղաք, որտեղ բանակցություններ կանցկացնի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսական արտաքին քաղաքական հաստատության ղեկավարի այցի ծրագրով նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի նախագահի, բանակցություններ այդ պետության արտգործնախարարի հետ»,- ասել է նա։
«Կշարունակվի երկխոսությունը քաղաքական-տնտեսական եւ հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման գլխավոր հարցերի շուրջ։ Նաեւ ծրագրվում է ստորագրել արտաքին քաղաքական հաստատությունների 2020թ․ խորհրդակցությունների պլանը»,- ասել է դիվանագետը։





























