Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնը:  Մարաթոնը մեկնարկել է Երեւանից: 12-ժամյա համահայկական արշավի առաջին 4 ժամն անցկացվում է Երևանում,  հաջորդ 8 ժամը կհեռարձակվի Լոս Անջելեսից։ 

Հեռուստամարաթոնը կրում է «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին»  խորագիրը:  Մարաթոնի ընթացքում հանգանակված միջոցները կուղղվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում ու Հայաստանի  Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում։  Ծրագրերի շահառուներ  կդառնա ավելի քան հարյուր համայնք: Դրանք կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ, անվճար ջեռուցմամբ ու էլեկտրաէներգիայով։

Հիշեցնենք, որ նախորդ հեռուստամարաթոնին հանգանակվել էր մոտ 11 մլն 100 հազար դոլար: