Մալդիվյան Հանրապետության դատարանը երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Յամինին մեղավոր է ճանաչել փողերի լվացման մեջ եւ 5 տարվա ազատազրկման դատապարտել, ինչպես նաեւ 5 մլն դոլարի չափով տուգանք սահմանել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մասնավորապես, դատարանը Յամինին մեղավոր է ճանաչել պետական միջոցներից 1 մլն դոլարի յուրացման համար, որը նա ստացել է հյուրանոցների կառուցման մասնավոր ընկերությունից:   

Դատախազությունը պնդել է խստացնել դատավճիռը քննությանը խոչընդոտելու եւ կեղծ ցուցմունք տալու համար: Յամինը հերքում է մեղադրանքները: