Ճապոնական խորհրդարանի պատգամավորները փորձել են ծալովի պլաստիկե գլխարկները, որոնք հեռվից նման են սամուրայների սաղավարտների, գրում է «Մեդուզան»։

Դա պաշտպանվելու համար է այն դեպքում, եթե նիստի ժամանակ երկրաշարժ լինի։

Խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Տադամորի Օսիման սեփական օրինակով ցույց է տվել գործընկերներին, թե ինչպես պետք է հագնել այդպիսի սաղավարտները։ Նա նաեւ կոչ է արել չկորցնել զգոնությունը նիստերի ժամանակ եւ հանգստություն պահպանել երկրաշարժի դեպքում։