Դեկտեմբերի 1-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Արցախի կառավարությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Արցախում տեղի ունենալիք առաջիկա ընտրություններին, դրանց ազատ և թափանցիկ կազմակերպմանը վերաբերող հարցերին:
Նշենք, որ երեկ ՀՀ վարչապետն ու Արցախի նախագահ Բակո Սահակյանը եղել են դիրքերում, հանդիպել զինծառայողներին, ծանոթացել պայմաններին:





























