Աֆրիկյան պետությունների հինգ առաջնորդ` ՀԱՀ նախագահ Ջեյկոբ Զումայի գլխավորությամբ, կայցելեն Լիբիա` միջնորդական առաքելություն ստանձնելու իշխանությունների եւ զինված ընդդիմության միջեւ:
Հաղորդվում է, որ ՀԱՀ, Կոնգոյի, Մավրիտանիայի, Մալիի եւ Ուգանդայի ղեկավարները կժամանեն Տրիպոլի, որտեղ կհանդիպեն Մուամար Քադաֆիի հետ, ապա Բենղազի` ապստամբների կենտրոնակայան: Աֆրիկյան առաջնորդները հուսով են, որ իրենց առաքելությունը կնպաստի հրադադարին եւ քաղաքական երկխոսության սկզբին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ապրիլի 8-ին Քադաֆիի ուժերը շարունակել են գնդակոծել Միսուրատա քաղաքը:





























