Հարաբերական անդորրից մեկ շաբաթ անց՝ կիրակի, հազարավոր ցուցարարներ՝ ներառյալ կենսաթոշակառուներ, հեղեղել են Հոնկոնգի փողոցները, հաղորդում է Reuters-ը:
Նրանք վանկարկել են «Մեր ժամանակի հեղափոխություն» եւ «Ազատեք Հոնկոնգը»: Ցույցերն անցկացվել են հանրահայտ Ցիմ Շա Ցույն առեւտրային շրջանում, իսկ մինչ այդ հարյուրավոր մարդիկ քայլերթով գնացել են ԱՄՆ-ի հյուպատոսություն ցուցարարներին աջակցելու համար Միացյալ Նահանգներին իրենց «երախտիքը» հայտնելու նպատակով:
Նշվում է, որ ցուցարարների ձեռքերում կային «Երբեք չենք մոռանա՝ ինչու եք դուք սկսել» կարգախոսով պաստառներ եւ սեւ դրոշներ «Այժմ հեղափոխություն է» գրառմամբ:
Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա ընթացքում Հոնկոնգում տիրում էր հարաբերական անդորր շրջանային խորհուրնդերի ընտրությունների կապակցությամբ, որոնց արդյունքում հիմնականում հաղթանակ են տարել բողոքի ցույցերի կողմնակիցները:





























