Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը քննադատել է Իրաքում ցուցարարների նկատմամբ կիրառված կոշտ միջոցները, որոնք հանգեցրել են տասնյակ մարդկանց մահվան, հաղորդում է Reuters-ը:
«Ես հետեւում եմ իրավիճակին Իրաքում մեծ մտահոգությամբ: Ցավով եմ տեղեկացել, որ վերջին օրերի բողոքի ցույցերը հանգեցրել են դաժան պատասխանի, որի հետեւանքով զոհվել են տասնյակ մարդիկ»,-նշել է Հռոմի Պապը կիրակնօրյա պատարագի ժամանակ:
Ֆրանցիսկոս Առաջինը հայտարարել է, որ մտադիր է այցելել Իրաք հաջորդ տարի եւ Սուրբ Պետրոսի Հրապարակում տասնյակ հազարավոր մարդկանց ներկայությամբ նշել է, որ աղոթում է զոհերի եւ վիրավորների համար:




























