Կոտ դ’Իվուարի դեմ ԵՄ պատժամիջոցները մասամբ հանվել են: Այդ մասին ասված է ԵՄ Խորհրդի ապրիլի 9-ին հայտարարության մեջ:
Պատժամիջոցների չեղյալ հայտարարումն իրականացվել է նրա համար, որ «ամրապնդի երկրի օրինական ընտրված նախագահ Ալասսան Ուատտարայի իշխանությունը»: Այսուհետ Աբիջան եւ Սան-Պեդրո քաղաքների նավահանգիստները, նավթավերամշակման գործարաններից մեկը, նաեւ կակաոյի արտահանման գերատեսչությունը կարող են արտահանումներ իրականացնել:
Նրանց բանկային հաշվեհամարները սպասարկվելու են բանկերի կողմից:
ԵՄ Խորհուրդը ընդգծել է, որ «Լորան Գբագբոյի եւ նրա ընտանիքի դեմ պատժամիջոցները պահպանվում են»:





























