«Ժառանգություն» կուսակցության դեմ որակումներ եւ քննադատություն կիրառելով` Հայ ազգային կոնգրեսը փորձում է իր համար ավելի ձեռնտու պայմաններ ստեղծել առաջիկա ընտրություններում: Այդ մասին ապրիլի 9-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
Նրա խոսքով, 2012թ. խորհրդարանական ընտրությունների նախօրեին յուրաքանչյուր կուսակցություն փորձում է իր համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել:
Նույն խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանը իր հերթին հայտարարել է, թե «Ժառանգության» եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին ՀԱԿ-ի հարձակումը «անարդար եւ անազնիվ» է համարում:
Հակոբյանը կարծիք է հայտնել, որ միայն ժողովրդի պահանջով եւ նախաձեռնությամբ կարելի է երրորդ ուժ գործադրել: Նա նաեւ չի համաձայնել այն կարծիքին, թե Հայաստանում մեկ ընդդիմադիր ուժ կա:





























