Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանով նախատեսված աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության ղեկավարման ազգային կենտրոնի պատվիրակությունը:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊՆ մամուլի ծառայությունից:




























