Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հանրահավաքներում երբեք բռնությամբ իշխանությունը տապալելու կոչ չի արել. հակառակը, վերջին ու նախավերջին հանրահավաքներին նա կոչ է արել իշխանափոխություն իրականացնել իրավական ճանապարհով: Այս մասին այսօր` ապրիլի 9-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը, մեկնաբանելով նախօրեին Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած հանրահավաքը:
Նրա խոսքով, հանրահավաքները նպատակ ունեն իշխանություններին ցույց տալ ժողովրդի դժգոհությունը եւ մատնանշել բնակչության մոտ առկա դժվարությունները: «Որպես քաղաքացի, ես կարծում եմ, որ դա ճիշտ է»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք նման դիրքորոշումը կբերի՞ ցանկալի փոփոխությունների, Հակոբյանը պատասխանեց, որ Հայաստանի նախագահը պարտադրել է բոլոր պաշտոնյաների զբաղվել ժողովրդին հուզող խնդիրներով: Նրա ներկայացմաբ, կառավարությունը մինչեւ հունիսի վերջ պետք է իր գործությունն այնպես կազմակերպի, որպեսզի ժողովուրդը բարելավում զգա իր տնտեսական վիճակում:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք իշխանությունները կկատարե՞ն ՀԱԿ-ի պահանջները մինչեւ ապրիլի 28-ը, Հակոբյանը նշեց. «Սպասենք ապրիլի 28-ին եւ կտեսնենք: Իշխանությունները վերջերս ազատ են արձակել քաղբանտարկյալներին»:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ն իր վերջին հանրահավաքների ժամանակ իշխանություններին երեք պահանջ է ներկայացրել. քաղբանտարկյալների ազատ արձակում, Ազատության հրապարակում հավաքների անցկացման վրա դրված ապօրինի արգելքի վերացում եւ 2008թ. մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պատրաստակամության վերաբերյալ պաշտոնական հավաստիացում:





























