BMW ընկերությունը պաշտոնական հաղորդագրոթյուն է տարածել հիբրիդային սեդանի նախատիպի մասին, որ ստեղծված է հինգերորդ մոդելի հիման վրա` հատուկ չինական շուկայի համար` տեղական Brilliance գործընկերոջ հետ: Ավտոմեքենայի շնորհանդեսը կայանալու է ապրիլին` Շանհայի մոտորշոուում, իսկ սերիական արտադրությունը կսկսվի երկու տարուց:
Նոր կոնցեպտը ու 215-ձիաուժանոց տուրբոշարժիչ, էլեկտրաշարժիչ` 94 ձիաուժ հզորությամբ եւ մարտկոցներ: Մեքենան էլեկտրականությամբ կարող է անցնել 75 կմ` ժամում 60 կմ արագությամբ: Մեքենան լիովին համապատասխանում է չինական չափորոշիչներին:




























