ԱՄՆ-ում դատարանը 71-ամյա Սիլվենի Թեսիեին դատապարտել է երեք տարվա ազատազրկման` չարքերի հեռացման Վուդու ծիսակարգին մասնակցելու համար:
Ծիսակարգի արդյունքում սպանվել է Սիլվենիի 6-ամյա թոռնուհին:
Միջադեպը տեղի է ունեցել 2009 հունիսին: Աղջնակի տատիկին մեղադրել են նրանում, որ նա ոչինչ չի ձեռնարկել, երբ երեխայի վրա կրակ է բռնկվել: Հաղորդվում է, որ երեխայի մայրը` Մարի Լորեդինը աղջնակի գլխին ռոմ է լցրել եւ կարկի տվել` չար ոգիներին քշելու համար: Դատարանը տարեց կնոջը մեղադրել է անգործության եւ անփութության մեջ եւ կշտամբել, որ նա բժշկական օգնություն չի ցուցաբերել երեխային:
Սիլվենի Տեսիեին, ում դատարանի դահլիճից դուրս են բերել լացակումած, ընդունել է իր մեղքը: Դատարանն առաջիկայում կքննի նաեւ աղջնակի մոր գործը, գրում է New York Daily News-ը:





























