Ամստերդամից ոչ հեռու գտնվող Ռիդդերհով քաղաքի առեւտրի կետերից մեկում այսօր տեղի ունեցած հրաձգության արդյունքում, հաղորդում է AFP-ն` վկայակոչելով տեղական իշխանություններին: Սպանվածների թվում է նաեւ ինքը` հանցագործը, ով վերջում ինքնասպան է եղել:
Ավելի վաղ հաղոդվում էր միայն երկու սպանվածի մասին: Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց, վիրավորները թիվը, տարբեր վարկածներով, 9-11 է: Դեռեւս պարզ չէ, թե ինչ պատճառով է զինված անձը սկսել կրակել առեւտրի կենտրոնում:
De Telegraaf-ի փոխանցմամբ` հանցագործը եղել է մոտ 25 տարեկան:





























