2011թ-ի առաջին երեք ամիսների ընթացքում ավելի քան 30 տնտեսավարող սուբյեկտ Շիրակի մարզում դադարեցրել է գործունեությունը: Այս մասին հայտարարել է Պետեկամուտների կոմիտեի Գյումրիի հարկային տարածքային պետի տեղակալ Աշոտ Ավագյանը` Շիրակի մարզի գործարարների հետ հանդիպման ժամանակ:
«Ես հստակ թվեր չեմ հիշում, բայց պիտի նշեմ, որ մոտ 2 տասնյակ ձեռնարկատերեր հանձնել են իրենց պայմանագրերը հարկային մարմնին»,-ասել է Աշոտ Ավագյանը`շարունակելով, թե վիճակն այնքան էլ անհանգստացնող չէ, քանի որ նրանք պոտենցիալ ձեռնարկատերեր են: «Նրանց գործունեությունը ոչ թե ամբողջովին է դադարել, այլ ժամանակավորապես: Բայց բացառված չէ, որ այս ձեռնարակատերերը կարող են նորից գալ, հետ վերցնել պայմանագրերն ու աշխատել»,- ասել է նա:
Բացի այդ Շիրակի մարզում 10-ից ավելի ձեռնարկությունների լիցենզիաները կասեցվել է, իսկ ընկերությունները լուծարվել: «Սա էլ մտագոգիչ չէ: Որքան որ դադարել են գործելուց, 2-3 անգամ շատ ընկերություններ պետական գրանցում են ստացել»,- ասել է Աշոտ Ավագյանը:




























