Ռուսաստանը ցանկանում է սպառազինությունների եւ միջուկային զենքի վերահսկման համաձայնագիր կնքել, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լոնդոնում ՆԱՏՕ միջոցառմանն ունեցած ելույթում։ Թրամփը նաեւ նշել է, որ ցանկանում է, որ այդ համաձայնագրերի մասնակից դառնա Չինաստանը, տեղեկացնում է Reuters-ը։

«Պետք է ասեմ, որ Ռուսաստանը ցանկանում է գործարք կնքել սպառազինությունների վերահսկման մասին... Ռուսաստանը ցանկանում էր գործարք կնքել բոլորովին վերջերս, երկու շաբաթ առաջ։ Ռուսաստանը շատ է ցանկանում կնքել սպառազինությունների եւ միջուկային (զենքի) վերահսկողության գործարք»,- ասել է Թրամփը։ «Մենք նույնպես որոշակիորեն կներառենք... Չինաստանը։ Մենք կարող ենք նրանց ներառել ավելի ուշ, կամ կարող ենք ներառել նրանց հիմա»,- ավելացրել է նախագահը։