Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Էսֆանդիյար Ռահիմ-Մաշայեն ապրիլի 9-ին պաշտոնաթող է եղել: Իրանական IRNA գործակալությունը հաղորդում է, որ նա հրաժարական է տվել նախագահ Ահմադինեժադի կարգադրությամբ:

Նշվում է, որ Ռահիմ- Մաշայեն չէր վայելում ոչ ընդդիմության, ոչ էլ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեի համակրանքը: Վերջինս մասնավորապես թույլ չէր տվել, որ Ռահիմ- Մաշայեն դառնա երկրի փոխնախագահ:

Աշխատակազմի ղեկավարը սակայն կպահպանի մի քանի ոչ նշանակալի պաշտոններ Իրանի իշխանական կառուցվածքում: