Լիբիական առաջնորդ Մուամար Քադաֆին ապրիլի 9 -ին Տրիպոլիում դուրս է եկել հասարակության մեջ, հաղորդում է բրիտանական Sky News հեռուստաալիքը:
Վերջին շրջանում գնդապետ Քադաֆին մեկ անգամ չէ, որ շփվել է ժողովրդի հետ եւ հայտարարություններ արել իր համախոհների համար, սակայն նրա մասնակցությամբ նկարահանումները միշտ իրականացվել են անհայտ վայրերից:
Նախօրեին հեռուստատեսությամբ կադրեր են ցուցադրվել Քադաֆիի` Լիբիայի մայրաքաղաքի դպորցներից մեկը կատարած այցից: Թիկնազորով շրջապատված լիբրական առաջնորդը ողջունել է հավաքվածներին, այդ թվում` դպրոցականներին:
Քադաֆին ժպտացել է իր կողմնակիցներին, իսկ դպրոցում գտնվողները հակաամերիկյան եւ հակաարեւմտյան կարգախոսներ են հնչեցրել:





























